Դարձիր մեր դիստրիբյուտորը։

Մենք գիտենք և հասկանում ենք այն մարտահրավերները, որոնց հետ Դուք առնչվում եք որպես ձեռնարկություն: Ահա թե ինչու ենք մենք պատրաստում ցանկապատներ, որոնք դուր կգան Ձեր հաճախորդներին, միևնույն ժամանակ կպաշտպանեն Ձեր եկամուտը:

Ո՞վ ենք մենք։

Hornval-ը ավելի քան 30 տարի զբաղվում է պողպատի նախագծմամբ և արտադրությամբ:
Մենք գործում ենք ավելի քան 10 երկրում և համագործակցում ենք ավելի քան 100 դիստրիբյուտորների հետ։ Մենք անընդհատ ընդլայնում ենք մեր արտադրանքների տեսականին, այնպես որ Դուք կարող եք վստահ լինել, որ մեր արտադրանքի պորտֆելը միշտ արդիացված կլինի։

Մենք փնտրում ենք մատակարարներ մեր ցանկապատների համար։ Ինչ ենք առաջարկում մեր գործընկերներին։

Տարածքի խնայում

Դուք կարող եք տեղավորել մինչև 250 գծամետր ցանկապատ ընդամենը 4մ2 փաթեթի մեջ։

Բարձր եկամուտ

Մեր ցանկապատները զգալիորեն ավելի էժան են, քան նմանատիպ այլ ապրանքները, այնպես որ կարող եք ունենալ միջինից բարձր եկամտուտ:

Արագ կատարում

Մենք մեր առաջարկը կիրականացնենք հնարավորինս շուտ, դուք շատ գոհ կմնաք։

Բացօթյա պահեստ

Hornval ցանկապատների փաթեթը դիմացկուն է եղանակային պայմանների նկատմամբ, և Դուք կարող եք այն պահել դրսում։

Էկոլոգիապես մաքուր

Hornval ցանկապատները պատրաստված են 100% վերամշակվող պողպատից, որի առնվազն 20%-ը վերամշակված երկրորդական հումքից է։

Ինչպիսի՞ կազմակերպություններ ենք փնտրում։

  • Մեր նպատակն է համագործակցել այնպիսի մատակարարների հետ, ովքեր ցանկանում են զարգանալ մեզ հետ միասին։

  • Մենք փնտրում ենք ընկերություններ, որոնք ունեն պատրաստի մատակարարման ցանց։

  • Մենք ցանկանում ենք համոզվել, որ մատակարարները ունենբավարար տարածք, մեր ցանկապատները պահելու համար։

  • Մենք ցանկանում ենք, որ մեր գործընկերները ցանկապատները մատակարարեն իրենց տարածքներից, քանի որ մենք ներկայումս առաքման ծառայություններ չենք մատուցում վերջնական հաճախորդներին։

Ինչո՞ւ են Ձեր հաճախորդները ցանկանալու գնել Hornval ցանկապատներ։

Hornval ցանկապատները պատրաստված են ցինկապատ պողպատից, որը պատված է պաշտպանիչ և դեկորատիվ ծածկույթներով, ուստի դրանք որևէ սպասարկում չեն պահանջում։

Մենք փաթեթավորում ենք ցանկապատի տարրերը արկղերում, և Ձեր հաճախորդը կարող է դրանք տեղափոխել մեքենայով.բեռնատարի կամ ֆուրգոնի անհրաժեշտություն չի լինի:

Մեր ցանկապատները կարող է տեղադրել յուրաքանչյուրը։ Ձեզ անհրաժեշտ է միայն էլեկտրական պտուտակահան, իսկ մեր հարմար ուսուցողական ձեռնարկների տեսանյութերը Ձեզ կուղեկցեն ողջ ընթացքում։

Հաճախորդները կարող են ընտրել 11 գույնի ցցաշար, այդ թվում՝ 6-ը բնական տեսք ունեցող փայտե ծածկույթով։

Դարձիր Hornval-ի ցանկապատերի դիստրիբյուտոր։

Լրացրեք ձևը, և մենք Ձեզ լրացուցիչ տեղեկություններ կուղարկենք մեր ցանկապատների մասին։